Найти тему
Հայաստանն այսօր

Նորվեգիայում հետախուզում են հայտարարել «պայթող փեյջերների» հնարավոր մատակարարի նկատմամբ

Նորվեգիայի ներքին գործերի նախարարությունը միջազգային հետախուզում է հայտարարել 39-ամյա քաղաքացի Ռինսոն Խոսեի նկատմամբ, փոխանցել է «Կոմերսանտ»-ը։

Ըստ կայքի՝ երկրի իրավապահ մարմինները նրան կասկածում են անցյալ շաբաթ լիբանանյան «Հըզբոլլահին» փեյջերների խմբաքանակ վաճառելու մեջ:

Նորվեգական ոստիկանության զեկույցում, որը հղում է անում Reuters-ին, ասվում է, որ Ռինսոն Խոսեն «անհետացել է» անցյալ շաբաթ ԱՄՆ աշխատանքային այցի ժամանակ: Նա բուլղարական ընկերության հիմնադիրն է, որը եղել է Լիբանանի փեյջերների մատակարարման շղթայի մի մասը, նշում է գործակալությունը:

Սեպտեմբերի 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից օգտագործվող կապի սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ էին պայթել, զոհերի թիվը հասել էր20-ի։

Սեպտեմբերի 17-ին Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթյունի հետևանքով տուժել էրավելի քան 2800 մարդ, զոհերի նախնական թիվը 8-ն էր։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում