Սիրելի ընկերներ, աշակերտներ
2023թ.-ի հունիս ամսին Մոսկվայում կայացավ Ռեյկի ճապոնական ուսմունքի Գրանդ Մաստերների Համաժողով, որտեղ ես՝ Ռեյկիի Գրանդ Մաստեր-Ուսուցիչ Արման Հարությունյանս անձամբ ներկա եմ գտնվել:
Համաժողովի ժամանակ
- մենք ծանոթացանք հոգևոր և էներգետիկ պրակտիկաների ներկայիս վիճակի մասին
- քննարկվեց Ավանդական Ռեյկիի, կամ ինչպես ասում են «Միկաո Ուսուի Ռիոխո» Ռեյկիի ոչ լիարժեք ազդեցությունը Ջրհոսի Դարաշրջանում
- ծանոթացանք Ռեյկիի նոր ուղղվածության մասին, որն անվանվում է «Նոր Դարաշրջանի Ռեյկի», որի հիմքում ընկած է Ավանդական Ռեյկին
- վերջում ներկա գտնվող բոլոր Գրանդ Մաստերները ստացան «Նոր Դարաշրջանի Ռեյկի» ձեռնադրում՝ աշակերտներին ձեռնադրելու իրավունքով
Սիրով կիսվում եմ համաժողովում ներկայացված մի քանի կարևոր տեղեկություններով։
«Մայր Երկրագունդն արդեն վաղուց փոխել և շարունակում է մեծ արագությամբ փոխել իր վիբրացիաները։ Մարդիկ փոխվել են։ Հնի ուժը թուլացել է: Շատերը մեծ անցում են կատարել 3D-ից դեպի 5D։ Ռեյկիստների համար շատ կարևոր է համահունչ լինել ժամանակից էներգիաներին։ Ժամանակակից շրջանի նոր էներգիաներն իրենց ուժով փակել են, բայց միևնույն ժամանակ վերածնունդ են տվել Ռեյկի էներգիայի ակունքին:
Մի շարք Գրանդ Մաստերներ և չենելերներ հետամուտ եղան պահպանել Ռեյկին իր մաքուր վիճակում։ Մոտ 1 տարի պահանջվեց նրանցից Վերին Ուժերին ուղղված հարցման արդյունքում ստանալ տեղեկություն։ Ներգրավված մասնագետների ջանքերն ապարդյուն չէին։ Տիեզերքը չի ցանկանում, որ Ռեյկի կանալը փակվի մարդկանց համար, այդ իսկ պատճառով նա ապրում է իր վերածնունդը և վերադառնում է նոր ուժով, նոր որակով, նոր հզորությամբ։ Այն անվանվեց «Նոր Դարաշրջանի Ռեյկի»։ Արդյունքում բացահայտվեց մեկ այլ ուղի դեպի Ռեյկի՝ 9999 Մայր Երկրագնդի ներկայիս հաշվարկված վիբրացիաների ուժի ներքո, ինչի արդյունքում հնարավոր է դառնում աշխատել Նոր Դարաշրջանի Ռեյկիի հետ և բարեհաջող ինտեգրվել 5D հարթության նոր և բարձր վիբրացիաներին համահունչ։
ՈՂՋ ՁԵՌՆԱԴՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՎԻԲՐԱՑԻԱՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՏՈՒԿ ՍԻՄՎՈԼ-ԿՆԻՔՈՎ (Символ Печать), ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՊ Է ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ՌԵՅԿԻԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՔՈՒՐ ԱԿՈՒՆՔԻ ՀԵՏ։
ԱՅՍ ՍԻՄՎՈԼ-ԿՆԻՔԻ ՊԱՏԿԵՐՆ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՄԻԱՅՆ ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐՆԵՐԻՆ։
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՌԵՅԿԻ։
Ի՞նչ տարբերություն կա Ավանդական կամ ինչպես ասում են «Միկաո Ուսուի Ռիոխո» Ռեյկիի և Նոր Դարաշրջանի Ռեյկիի միջև։
Նախ և առաջ ասեմ, որ Նոր Դարաշրջանի Ռեյկին չի հակասում Միկաո Ուսուի Ավանդական Ռեյկիին։ Ավելին, այն լրացված է, արդիացված է և մատուցվում է ժամանակակից եղանակով՝ նոր որակով և նոր հզորությամբ։
- Ավանդական Ռեյկին աշխատում է միայն վերևի էներգիաների հետ։
- Նոր Դարաշրջանի Ռեյկին աշխատում է վերևի՝ 5-րդ հարթության (հրեշտակապետներ, համբարձյալ ուսուցիչներ և այլն) և ներքևի՝ Մայր Երկրագնդի էներգիաների հետ։
- Ավանդական Ռեյկիի ժամանակ ձեռնադրումը կատարվում է միայն ավանդական «Dai Kyo Myo» մաստերական սիմվոլի միջոցով։
- Նոր Դարաշրջանի Ռեյկիի ձեռնադրումը Ռեյկիի Գրանդ Մաստեր-Ուսուցչի կողմից կատարվում է գրանդ մաստերական բարձր վիբրացիաներ պարունակող հատուկ Սիմվոլ-կնիքով, որի պատկերն ու անվանումը հասանելի են միայն Նոր Դարաշրջանի Ռեյկիին ձեռնադրված Գրանդ Մաստերներին և Ուսուցիչներին, «Dai Ko Myo» անունով Տիբեթական մաստերական սիմվոլի միջոցով և 9999 վիբրացիաների ուժի ներքո։
- Ավանդական Ռեյկիի ձեռնադրմամբ բացվում են միայն վերևի 4 չակրաները։
- Նոր Դարաշրջանի Ռեյկիի ձեռնադրմամբ բացվում են բոլոր 7 չակրաները, այդ թվում նաև ոտքերի չակրաները, ինչպես նաև մենթալ և էմոցիոնալ մարմինների վրա առկա մի շարք չակրաներ, մասնավորապես «ЭРАНУС» և «ЛЮИНА» չակրաները։
- Ավանդական Ռեյկիի 2-րդ աստիճանի ժամանակ տրվում են 3 տեսակի սիմվոլներ՝ Hon Sha Ze Sho Nen, Sey Hey Ki, Cho Ku Rei.
- Նոր Դարաշրջանի Ռեյկիի 2-րդ աստիճանի ժամանակ՝ ի հավելում 3 սիմվոլների ձեռնադրվողը ստանում է «ОМ ШАНТИ ЧО КУ РЕЙ» անունով սիմվոլը։ Այս սիմվոլը համակարգում է ներքևի և վերևի էներգիաների հոսքը՝ բալանսավորելով գլխուղեղի երկու կիսագնդերը և Инь ու Янь համակարգը։ Այսուհետ այս սիմվոլը համարվում է Նոր Դարաշրջանի Ռեյկիի հիմնական սիմվոլը՝ ի տարբերություն Cho Ku Rei, որը Ավանդական Ռեյկիի հիմնական սիմվոլն էր։
- Ավանդական Ռեյկիի 1-ին աստիճանի ժամանակ չեն տրվում սիմվոլներ։
- Նոր Դարաշրջանի Ռեյկիի 1-ին աստիճանի ժամանակ ձեռնադրվողը ստանում է Ավանդական Cho Ku Rei սիմվոլը։
- Ավանդական Ռեյկիի ժամանակ հաջորդ աստիճան ստանալու համար անհրաժեշտ էր 2-3 ամիս ընդմիջում։
- Նոր Դարաշրջանի Ռեյկիի դեպքում նման ընդմիջման անհրաժեշտություն չկա։
Համաժողովում որոշվեց, որ Նոր Դարաշրջանի Ռեյկիին տիրապետելու համար Ռեյկիի 1-ին աստիճանի ժամանակ ձեռնադրել Մայր Երկրագնդի ներկայիս հաշվարկված 9999 հաճախականություն պարունակող էներգիան, քանի որ առանց վերջինիս հնարավոր չէ մուտք գործել Լուսավոր Ուժերի կողմից մեզ փոխանցված Նոր Դարաշրջանի Ռեյկի։ Հավելեմ, որ 9999 էներգիայի շնորհիվ մարդու մարմնի վիբրացիաները կտրուկ բարձրանում են։ Դա կարող են վկայել իմ այն աշակերտները, ովքեր իմ կողմից ստացել են 999 էներգիան։
Համաժողովում մեզ տեղակացրեցին, որ Ռեյկիի ցանկացած Մաստեր կամ Ուսուցիչ, ով գործունեություն է ծավալում Ռեյկիի ոլորտում, պարտադիր պետք է ստանա Նոր Դարաշրջանի Ռեյկիի ձեռնադրում՝ իր Ավանդական Ռեյկիի որակը բարձրացնելու նպատակով։ Նոր Դարաշրջանի Ռեյկիին ճիշտ տիրապետելու համար Ավանդական Ռեյկիի Ուսուցիչը պետք է տիրապետի սիմվոլ-կնիքին, առանց որի բոլոր ձեռնադրումները՝ նույնիսկ Տիբեթական Dai Ko Myo սիմվոլի կամ 9999 էներգիայի առկայության դեպքում կլինեն ապարդյուն և նույնիսկ կարող են վնասել ձեռնադրվողին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Այն Մաստեր-Ուսուցիչները, ովքեր ստացել են Նոր Դարաշրջանի Ռեյկիի ձեռնադրում, այն է․ ձեռնադրմամբ ստացել են Սիմվոլ-կնիքը, Տիբեթական Dai Ko Myo-ն և 9999 էներգիան, լիարժեք իրավունք ունեն այն փոխանցել իրենց աշակերտներին։ Նպատակը՝ պահել Ռեյկին իր մաքուր վիճակում և համապատասխանեցնել Ջրհոսի Դարաշրջանի փոխվող վիբրացիաներին։
Վերջում ցանկանում եմ պարզաբանել հետևյալը․ Նոր Դարաշրջանի Ռեյկին վերաբացվել է մարդկության համար Համբարձյալ Ուսուցիչ Սեն Ժերմենի կողմից՝ Հրեշտակապետ Մելիք-Մետատրոնի գլխավորությամբ։
Ռեյկի Գրանդ Մաստեր-Ուսուցիչ
Արման Հարությունյան
+374 93 28 38 16