ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հունաստանի հետ կապերի ընդլայնումն ու բազմաոլորտ հարաբերությունների խորացումը: Կողմերն անդրադարձել են խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, և այժմ ընձեռնված է պատմական հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Հայաստանի վարչապետը գործընկերոջ հետ քննարկել է նաև երկկողմ օրակարգի և ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Սեպտեմբերի 24-ին Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում կլինի սեպտեմբերի 22-27-ը։ Նրա մամուլի ծառայությունը հայտարարել էր մի շարք երկկող
Փաշինյանը Հունաստանի վարչապետի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
26 сентября 202426 сен 2024
~1 мин