«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը նախատեսում է 6,7 մլրդ դրամ ներդնել (գրեթե 17,3 մլն դոլար)՝ Երևանի փոքր կենտրոնի էլեկտրամատակարարման համակարգի արդիականացման համար։ Այս մասին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտնել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ժամանակ։ «Քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145 000 սպառող) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։ Ըստ այդմ՝ պետք է ստեղծվի երկկողմանի սնուցման աղբյուրներով ապահովված ցանց»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախաձեռնությունը ենթադրում է համակարգային բարեփոխումներ գործող համակարգում՝ ներառյալ նոր բաշխիչ ցանցերի և ենթակայանների տեղակայումը։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում դեռևս ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող 23 տրանսֆորմատորային ենթակայանն, անվտանգության
ՀԷՑ-ի ղեկավարությունն Ավինյանին պատմել է Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման արդիականացման ծրագրի մասին
26 сентября 202426 сен 2024
1 мин