Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Ալավեսի» հետ խաղում վնասվածք է ստացել, գրում է Сhampionat.com-ը։
Իսպանական Պրիմերայի 7-րդ տուրի խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ «Ռեալի։
Մբապեն, որը խաղում գոլի հեղինակ էր դարձել, հանդիպման 80-րդ րոպեին խնդրել էր փոխարինել իրեն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի հարձակվողը ծնկի տակի ջիլի հետ խնդիրներ ունի։
Հունիսին Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Ֆրանսիա-Ավստրիա խաղի վերջնամասում ֆրանսիացիների հարձակվող Կիլիան Մբապեն կոտրել էր քիթը։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում