Найти тему
Հայաստանն այսօր

Թրամփը Զելենսկուն անվանել է «պատմության մեծագույն առևտրական»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում կայացած հանրահավաքում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատմության մեծագույն առևտրական է», գրել է Politico-ն:

«Ես տեսնում եմ, որ Զելենսկին այստեղ է: Կարծում եմ, որ Զելենսկին պատմության մեծագույն առևտրական է: Ամեն անգամ, երբ նա գալիս է մեր երկիր, հեռանում է 60 միլիարդ դոլարով»,- ասել է հանրապետական թեկնածուն:

Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահը ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակի կողմնակիցն է։

Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, առաջինը, որ կանի, Զելենսկիին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գործարք կնքել հորդորելը կլինի։

Հուլիսի 26-ին հայտնի էր դարձել, որ Թրամփը Զելենսկու հետ հեռախոսազրույցում կոչ էր արել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում