Հնդկաստանի իշխանությունները դատական հետաքննություն են սկսել ամերիկյան Netflix ընկերության դեմ։ Ընկերությունը կասկածվում է վիզային ռեժիմի և հարկային օրենսդրության խախտման, ինչպես նաև ռասսայական խտրականության մեջ, հայտնում է BMF․ru-ն։
Հնդկաստանում բիզնեսի և իրավական հարցերով ընկերության նախկին տնօրեն Նանդինե Մեհտեյին 2020թ-ին պաշտոնը թողնելուց հետո մեղադրել է Netflix-ին հնդիկ կանանց հանդեպ դիսկրիմինացիայի և ճնշումների համար։ Մեհտեն, նաև, պատմել է, որ այն ժամանակ երբ նրա տարեկան աշխատավարձը 350 հազար ԱՄՆ դոլար էր, նրա ավելի ցածր պաշտոնով տղամարդ գործընկերները 700-800 հազար էին ստանում։
2024թի սկզբի դրությամբ ծառայության բաժանորդագրությունների քանակով Հնդկաստանը գրավում էր 10-րդ տեղը (5.5 մլն մարդ)։ Համեմատության համար նշենք որ ԱՄՆ-ում բաժանորդագրվածների թիվը հասնում է 66.7 միլիոնի։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում