Թեհրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ Թել Ավիվին՝ Իրանի վրա հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք ավելի ուժեղ և կոշտ կպատասխանենք, եթե Իսրայելը պատասխանի մեզ»,- ասել է նա։ Իրանի նախագահի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումը չի բխում եվրոպացիների և Միացյալ Նահանգների շահերից, և «այն, ինչ անում է սիոնիստական միավորումը, բռնության շրջանակի ընդլայնումն է»։ Նա հավելել է, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում, սակայն Թել Ավիվը ստիպում է պատասխանել իր գործողություններին։ Հակոտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակա
Իրանի նախագահը խոստացել է Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում ավելի կոշտ պատասխան տալ
3 октября 20243 окт 2024
1 мин