Հնդկաստանի Հաթրաս քաղաքում մասնավոր դպրոցի տնօրենն ու ուսուցիչները 11-ամյա տղային սպանել են, հայտնում է Times of India-ն։ Նրանք «աստվածներին են զոհաբերել» երկրորդ դասարանի աշակերտին՝ հուսալով, որ դա ուսումնական հաստատությանը «հաջողություն և համբավ» կբերի։ Սպանության գործով հինգ մարդ է ձերբակալվել։ Նրանց թվում է երեք ուսուցիչ, դպրոցի տնօրեն Դինեշ Բաղելը և նրա հայրը և ուսումնական հաստատության սեփականատեր Ջասոդհան Սինգհը։ Ըստ քննիչների՝ հենց նա է համոզել որդուն մարդկային զոհաբերություն կատարել։ Ենթադրվում է, որ Սինգհը հավատում է «տանտրիկ ծեսերին» և հույս ուներ, որ իր արածը «կհանդարտեցնի աստվածներին և կփրկի դպրոցը ֆինանսական դժվարություններից»: Ոստիկանության տվյալներով՝ սեպտեմբերի վերջին դպրոցի տնօրեն Դինեշ Բաղելը քնած ժամանակ բռնել է աշակերտներից մեկին և դուրս բերել դպրոցի տարածքից։ Տղան փորձել է փախչել, հետո տղամարդը խեղդամահ է արել երեխային։ Դպրոցի տնօրինությունն սպանված աշակերտի ծնողներին հայտնել է, որ նա վատառողջ էր, և իբր տնօրենը նրան տարել է բժշկի։ Փոխարենը Բաղելը մի քանի ժամ շրջել
Հնդկաստանում տնօրենն ու ուսուցիչները դպրոցի «բարեկեցության» համար «զոհաբերել» են 11-ամյա տղայի
3 октября 20243 окт 2024
1
1 мин