Կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը հայտնել է տեխնիկական խնդրի լուծման մասին։ «Մեր ֆիքսված կապի, մասամբ նաև շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների մոտ առկա էր տեխնիկական խնդիր, որն արդեն կարգավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընկերությունը հայցել է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար և վստահեցրել, որ աշխատակիցներն ամեն բան արել են՝ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Ucom ընկերությունը հայտնել է կապի հետ կապված խնդրի կարգավորման մասին
3 октября 20243 окт 2024
~1 мин