Մերձմոսկովյան Կրասնոգորսկում Crocus City Hall համերգասրահի վրա հարձակման երեք հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել հերթական ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, գրել է TACC-ը։ Նշվում է, որ մեղադրյալները ծրագրել էին երկրորդ ահաբեկչությունն իրականացնել՝ օգտագործելով ինքնաշեն ռումբ։ Այդ պատճառով նրանք մեղադրվում են նաև կազմակերպված խմբի կողմից ապօրինի պայթուցիկ սարքի արտադրության մեջ։ Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Զոհվել է 145, վիրավորվել՝ ավելի քան 500 մարդ։ Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 144 մարդ։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 8 մեղադրյալի։ Ավելի վաղ ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։
Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել, նա չէր նշել մահացածի անունը։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թ