Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականը կարող է կապ ունենալ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խնդրանքը չկատարելու հետ, գրել է «Ժողովուրդ»։ Թերթի տեղեկություններով՝ նա զանգահարել է Մինասյանին և պահանջել քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին ազատել պաշտոնից, քանի որ նա «նախկին» է: «Ի պատասխան՝ Մինասյանը պնդել է, որ նա լավ կադր է ու կշարունակի աշխատել, և եթե կա դժգոհություն գործունեության մասով, կարող է ասել: Մինասյանի այս պատասխանից հետո Քոչարյանն ասել է՝ «եթե չհանես Ամբակումին, հալդ կտենաս»»,- գրել է թերթը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Մինասյանի պաշտոնավարման հարցով ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են դիմել Փաշինյանին։ Նա չէր մանրամասնել, թե որն է նման նախաձեռնության պատճառը։ Սեպտեմբերի 26-ին Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը
Մինասյանի հրաժարականը կարող է կապ ունենալ Քոչարյանի խնդրանքը չկատարելու հետ․ ԶԼՄ
3 октября 20243 окт 2024
1 мин