Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները Բաքվում հայցեր են ներկայացրել իրենց պաշտպանյալի նկատմամբ խոշտանգումների և արագ դատավարության իրավունքից զրկելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով փաստաբանների հայտարարությանը։ Նշվում է, որ ադրբեջանցի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել հայցերը։ Հայցերից մեկը վերաբերում է 2024 թվականի ապրիլին Վարդանյանի հայտարարած հացադուլի ժամանակ նրա նկատմամբ դրսևորած վերաբերմունքին։ Ըստ փաստաբանների՝ ի պատասխան հացադուլի՝ Վարդանյանին տեղավորել են պատժախցում, ստիպել են կանգնել, արգելել են լվացվել, երկու օրով զրկել են ջրից։ Ըստ պաշտպանական կողմի՝ այդ գործողությունները համարվում են խոշտանգում։ Երկրորդ հայցով Վարդանյանի փաստաբանները հայտնել են, որ 2023 թվականից ի վեր նրա կալանավորմամբ խախտվել է արագ դատաքննության իրավունքը։ Մեկ այլ հայցի շրջանակներում Վարդանյանի պաշտպանությունը մեղադրել է ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին նախկին պետնախարարին զրպարտելու մեջ։ Հայտարարության մեջ Վարդանյանի փաստաբանները կոչ են արել Ադրբեջանի
Փաստաբանները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ Բաքվում հայցեր են ներկայացրել
4 октября 20244 окт 2024
1 мин