Հայաստանի կառավարությունը 23 մլն եվրո է հատկացրել Փարիզում դեսպանատան նոր շենք գնելու համար, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք:
Ըստ հաղորդագրության՝ շենքը պատմական է, պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին: Կառավարությունից մանրամասնել են, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման գործող շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին․ այն անհատույց է օգտագործվում 1995 թվականից: Ըստ կառավարության՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման արդյունքում ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում ՀՀ մշտական ներկայացուցչությունները: Սեպտեմբերի 7-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության համար Լոնդոնում գտնվող նո