Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի ընդհանուր փուլի առաջին տուրում «Նոան» Երևանում 2։0 հաշվով հաղթել է չեխական «Մլադա Բոլեսլավին», հայտնում է հայկական ակումբը։ Գոլերի հեղինակներ են դարձել Մաթեուս Այասը և Վիրջիլ Պինսոնը։ Օգոստոսի 29-ին «Նոա» ակումբը դուրս էր եկել Կոնֆերենցիաներ լիգայի խաղարկության խմբային փուլ։ «Նոա»-ն հայկական առաջին թիմն է, որը եվրագավաթային որակավորման փուլերում տարել է 5 հաղթանակ և հաղթահարել 4 փուլ: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» հաղթել է չեխական «Մլադա Բոլեսլավին»
4 октября 20244 окт 2024
~1 мин