2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանումը Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության վերջին փուլն էր, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը»,- հիշեցրել է գերատեսչությունը։ Նա գրել է, որ տեղահանությունն իրականացվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում։ «Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետ
Էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլը. ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությունը՝ Արցախում 2023-ի պատերազմի տարելիցի կապակցությամբ
19 сентября 202419 сен 2024
1 мин