Իրավապահները սկսել են ուսումնասիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գործունեությունը, ունեցվածքը, բիզնես գործերը և հետաքրքիր նյութեր են հայտնաբերել, գրել է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի՝ Բաբայանի ընկերոջը պատկանող «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, և Բաբայանը մեծ դեր է ունեցել մի շարք ընկերությունների պայմանագրերը դադարեցնելու, ընկերոջ ՍՊԸ-ին պատվերներ վստահելու հարցում։ Բացի այդ, տարբեր մեքենայությունների պոչերն էլ են դեպի Բաբայան տարել, հայտնել է թերթը։ Ըստ թերթի՝ Բաբայանի դեմ գործողություններն իրականացվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Նա զայրացած է Սյունիքի բոլոր ՔՊ-ականների վրա: «ԶՊՄԿ-ի կոմերցիոն դեպարտամենտի մատակարարման բաժնի պետ Սերգո Գալստյանին, որը Բաբայանի մտերիմներից է, օրերս ուղարկել են արձակուրդ, որից նա, ըստ որոշ լուրերի, չի վերադառնալու: Ավելին՝ հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ, ու նրա միջոցով էլ դուրս գան Նարեկ Բաբայան
Իրավապահները սկսել են ուսումնասիրել ԶՊՄԿ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գործունեությունը․ ԶԼՄ
19 сентября 202419 сен 2024
~1 мин