Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Լոռու մարզում մեքենաների բախման հետևանքով կա 2 զոհ և 1 վիրավոր, անկել է նաև խոշոր եղջերավոր կենդանի

Լոռու մարզում՝ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին, ավտոմեքենաների բախման հետևանքով կա երկու զոհ և մեկ տուժած, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 09:18-ին։ Պարզվել է, որ բախվել են Opel, VAZ (վարորդ՝ Ս. Խ.) մակնիշի ավտոմեքենաները և DAF մակնիշի բեռնատարը. ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել խոշոր եղջերավոր կենդանու. վերջինս անկել է:
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Գ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Գ. Խ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ մահացել են: 
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են, վիրավորն էլ վարորդի կինն է: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Լոռու մարզում՝ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին, ավտոմեքենաների բախման հետևանքով կա երկու զոհ և մեկ տուժած, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 09:18-ին։ Պարզվել է, որ բախվել են Opel, VAZ (վարորդ՝ Ս. Խ.) մակնիշի ավտոմեքենաները և DAF մակնիշի բեռնատարը. ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել խոշոր եղջերավոր կենդանու. վերջինս անկել է:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Գ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Գ. Խ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ մահացել են: 

Shamshyan.com-ի
տեղեկություններով՝ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են, վիրավորն էլ վարորդի կինն է:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում