Найти тему
Հայաստանն այսօր

Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ, ՀԱՊԿ-ը Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում․ Պեսկով

Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ, ՀԱՊԿ-ը Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը վտանգ չի սպառնում։ Ընդհակառակը, այս կազմակերպությունը պահպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը։ Բայց մենք համբերությամբ այս դիրքորոշումը կհասցնենք Հայաստանի ղեկավարության ուշադրությանը»,- հայտարարել է նա:

Սեպտեմբերի 18-ին Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ
հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ ՀԱՊԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, գոյությանը, ինքնիշխանությանը և պետականությանը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում