Найти тему
Հայաստանն այսօր

Ֆրանսիայի ԱԺ բյուրոն հավանություն է տվել Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու նախագծին

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմպիչմենջի գործընթաց սկսելու մասին բանաձևի նախագծին, հայտնել է Parisien թերթը։

Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկը ներկայացրել է ձախակողմյան «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցությունը։

Բանաձևի տեքստը պետք է հաստատի 73 պատգամավորից բաղկացած օրենսդրական հանձնաժողովը, որտեղ ձախերն ունեն ընդամենը 24 մանդատ, որից հետո երկու շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի երկու երրորդը (385 պատգամավոր) պետք է կողմ քվեարկի դրան։ Վերջին երկու փուլերը պետք է անցնեն Սենատում, բանաձևին պետք է աջակցեն երկու պալատների 925 պատգամավորներից 617-ը։ Այս դեպքում նախագահը անմիջապես հրաժարական է տալիս։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում