74 տարեկանում մահացել է ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Նա երեք անգամ՝ 1998, 2003 և 2008 թվականներին, առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։ 1995 թվականին ԱԺ պատգամավոր է ընտրվել, իսկ 2007-2012 թվականներին ղեկավարել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»։
Գեղամյանը 2012-ից պատգամավոր է ընտրվել Հանրապետական կուսակցության ցուցակով: Նրա մահվան պատճառները չեն հայտնել։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում