Найти тему
Հայաստանն այսօր

ՌԴ-ում կստուգեն միգրանտների երեխաների ռուսաց լեզվի մակարդակը

Ռուսաստանում կարող են դպրոց ընդունելուց առաջ ստուգել միգրանտների երեխաների ռուսաց լեզվի մակարդակը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ կրթության նախարարությանը։

«Ռուսաստանի կրթության նախարարությունը միգրանտների երեխաների լեզվական գիտելիքները պարտադիր ստուգելու օրենսդրական նախաձեռնություններ է մշակում։ Օրենքի ընդունումը թույլ կտա նախօրոք լրացուցիչ պարապմունքներ կազմակերպել այդ աշակերտների համար»,- ասված է հրապարակման մեջ։

Մամուլի ծառայությունից հավելել են, որ ուսուցիչներին օգնելու համար այս տարի ներդրվել է ուսումնական գործընթացների հոգեբանական և մանկավարժական աջակցության ծրագիր։ Այն, ըստ նախարարության, կօգնի ապահովել օտարերկրյա քաղաքացիների երեխաների սոցիալական, լեզվական և մշակութային հարմարվողականությունը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում