2024-ի փետրվարին Երևանի Գյուլբենկյան փողոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՔՊ նախկին պատգամավոր, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակներում, ինչպես նաև Նոյ թաղամասում ենթադրաբար ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանն ահաբեկչություններ կազմակերպելու նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է, նյութերն ուղարկել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, հայտնում են Քննչական կոմիտեից։ ՔԿ-ն տեղեկացրել է կալանքի տակ գտնվող 3 անձի մասով նախաքննությունն ավարտելու մասին։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ․Ս․-ին (Գագիկ Սարգսյան, ՀՅԴ կուսակցության անդամ-խմբ․) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով, 2 դրվագ (ահաբեկչության նախապատրաստման հանցակից լինելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 12 տարի ժամկետով) 336-րդ հոդվածի 2-րդ մասով, 2 դրվագ (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 5
Արսենյանի և ՔՊ գրասենյակների, Մելքոնյանի տան շրջակայքում պայթուցիկ տեղադրելու նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է
20 сентября 202420 сен 2024
2 мин