Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԵՄ երկրները կոնսենսուսի չեն հասնել Ուկրաինայի՝ արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու հարցում

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ չեն կարողացել միասզնական դիրքորոշման հասնել Ուկրաինայի Զինված ուժերի կողմից արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումները Ռուսաստանի խորքում հարձակումների համար վերացնելու հարցում, փոխանցել է «ՏԱՍՍ»-ը։

Ըստ ԶԼՄ-ի՝ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ։ Բորելը նշել է, որ միասնական դիրքորոշման մշակմանը խոչընդոտում են այն երկրները, որոնք Ուկրաինային ընդհանրապես հեռահար զենք չեն մատակարարում։

Բացի այդ, հանդիպման ընթացքում ԵՄ արտգործնախարարները լուծում չեն գտել «Եվրոպայի հիմնադրամից» 6 միլիարդ եվրո բաց թողնելու համար՝ Ուկրաինային զենքի մատակարարումների փոխհատուցման համար:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում