Հայաստանի հանրապետական կուսկացության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) համաձայն չէ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը մասնավորեցնելու կառավարության որոշման հետ և հայտարարել է, որ, կարծես, ուզում են խլել իր սեփականությունը, «Հրապարակ» օրաթերթին նա այդպես է մեկնաբանել օգոստոսի 29-ի նիստումկառավարության որոշումը, ըստ որի՝ մարզահամալիրի բաժնետոմսերը մասնավորեցնելու որոշում է ընդունվել։ Թերթը գրել է, որ «Հրազդան մարզահամալիրը» 2000-ականներից վարձակալել էր Աղաբաբյանը, իսկ 2004 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով այն օտարվել է վարձակալին: Աղաբաբյանը պնդում է, որ մարզահամալիրն իր սեփականությունն է, ինքը ոչ մեկին չի վաճառել և տեղյակ չէ, թե ինչի մասին է կառավարության որոշումը, հավելել է թերթը։ «Ուզում են խլե՞լ, ուզում եմ հասկանալ` ի՞նչ հիմքով են մասնավորեցնում։ Եթե ես 30 տարի ամսական 40 միլիոն հարկ եմ վճարել, տարեկան՝ համարյա 600 միլիոն, էդ ո՞նց են սեփականացնում»,- թերթին ասել է նախկին պատգմավորը։ Աղաբաբյանը նշել է, որ դեռ չգիտի, թե ինչ քայլերի կդի
«Ուզում են խլե՞լ»․ Աղաբաբյանը համաձայն չէ «Հրազդան» մարզադաշտը մասնավորեցնելու որոշման հետ․ ԶԼՄ
30 августа 202430 авг 2024
12
1 мин