Найти в Дзене
Հայաստանն այսօր

Կիրանցի բնակիչներն օտարերկրյա հայ դեսպաններին դիմավորել են վիրավորական արտահայտություններով․ ԶԼՄ

Օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանները Դիլիջանում օգոստոսի 26-27-ին տեղի ունեցած երկօրյա աշխատաժողովից հետո այցելել են Կիրանց, որտեղ որոշ գյուղացիներ նրանց անվանել են «Փաշօղլուի ստրուկներ», գրել է «Հրապարակ»-ը։

«Չնայած ԱԳՆ-ն Կիրանցի համայնքապետարանին նախապես չի տեղեկացրել այցի մասին, որոշել են անսպասելի այցելել, որ մարդիկ չիմանան՝ հույս ունենալով, որ կխուսափեն տհաճ միջադեպերից»,- գրել է թերթը։

Ըստ լրատվականի՝ Կիրանցի հյուրերը գյուղ են ժամանել ՆԳՆ մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք փորձել են նախապես «մաքրել» նրանց ճանապարհը, սակայն կիրանցեցիներից ոմանք, տեղեկանալով այս ներկայացուցչական այցի մասին, հյուրերին ընդառաջ են գնացել, իշխանությունների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել։

Օգոստոսի 26-ին մեկնարկել էր օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

ԶԼՄ-ն օգոստոսի 28-ին գրել էր, որ Փաշինյանն ընտրության առաջ է կանգնեցրել տարբեր երկրներում ՀՀ դեսպաններին, զգուշացրել իր որոշումներին ընդդիմանալու հետևանքների մասին։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում