Найти тему
Հայաստանն այսօր

Կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ

Կառավարությունը կստեղծի «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ։ Որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 29-ի նիստում։

Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ներկայումս այս հուշարձանների տարածքում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվաքները։ Ըստ նրա՝ շատերը նաև չեն այցելում այդ վայրեր, քանի որ տեղեկատվության պակաս կա։

Նախարարի խոսքով՝ արգելոցների ստեղծմամբ հնարավոր կլինի տեղադրել ենթակառուցվածքները, այդ թվում տոմսային համակարգ, կգործեն էքսկուրսավարի և գիտաշխատողի ծառայություններ՝ բովանդակային միջավայրն ապահովելու համար, որը կապահովի հարկային եկամուտներ պետքկան բյուջե։

Բոլոր արգելոցների տարածքում նախարարությունը կստեղծի պահակակետ, կապահովվի անվտանգության համակարգ և կանցկացվի լուսավորություն։

Անդրեասյանը նշել է, որ 2018 թվականից առ այսօր ստեղծվել է 6 նոր պատմամշակութային արգելոց՝ «Բջնի» ամրոցը, «Սմբատաբերդը», «Դաշտադեմ» ամրոցը», «Մայրաքաղաք Դվինը», «Աղձքը», «Արտաշատ մայրաքաղաքը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում