Найти тему
Հայաստանն այսօր

Երիտասարդն ընկերոջ հետ գողացել է տատիկի 72-ամյա քրոջ 500 000 դոլարանոց ոսկեղենն ու 4000 դոլարը

Երևանում 21-ամյա երիտասարդը, տեղյակ լինելով իր մոր 72-ամյա մորաքրոջ՝ տանից բացակայելու և բանալիների օրինակը իրենց բնակարանում գտնվելու մասին, 24-ամյա ընկերոջ հետ գողացել է նրա 500 000 դոլարանոց ոսկեղենն ու 4000 դոլար, հայտնել է ՔԿ-ն։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին՝ ժամը 05:40-06:15-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ հաղորդագրության՝ երիտասարդներն ապօրինի մուտք են գործել տուն և հափշտակել գումարն ու ոսկեղենը։

Հանցանքն իբրև այլ անձանց կողմից կատարված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով նրանք մետաղյա լինգով վնասել են բնակարանի մուտքի դռան փականի փայտե մակերեսը և, ձողը թողնելով բնակարանում, հեռացել:

Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (Առանձնապես խոշոր չափերի գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով):

Դատարանը 24-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ 21-ամյա երիտասարդի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում