Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի Դիտորդ մարմինն արձանագրել է Հանրային հեռուստատեսության խախտումները արցախցիների հանդեպ, հայտնում է «Արցախ միություն»-ը։ Միությունը Դիտորդ մարմնին խնդրել էր ուսումնասիրել «Առաջին ալիքի» լուրերի մայիսի 24-ի և հունիսի 6-ի թողարկումներում հեռարձակված երկու ռեպորտաժները, որոնք պատմում էին ընդդիմադիր հավաքներին մասնակցության համար գումար բաժանելու դեպքով հարուցված քրեական վարույթների մասին։ Ըստ դիմումի՝ ռեպորտաժներում անհարկի շեշտադրվել է ենթադրյալ հանցագործների արցախյան ծագումը և կատարվել է ընդհանրացում՝ դրանով բացասական վերաբերմունք հրահրելով Արցախի ժողովրդի հանդեպ այն անձանց շրջանում, որոնք բացասաբար են վերաբերվում ընդդիմադիր շարժմանը: «Հանրայինի ռեպորտաժում հնչող արցախյան բարբառով խոսակցությունն ուղեկցվում է ռուսական ռուբլու թղթադրամների կապոցի պատկերով, թեև խոսակցությունը ՀՀ դրամի մասին է։ Այս հնարքով ևս, ըստ դիմումի, լրատվամիջոցը փորձել է արհեստական կապ ստեղծել «ղարաբաղցիների հանցավոր արարքի» ու Ռուսաստանի միջև՝ սրանով ևս լրացուցիչ բաց
Դիտորդ մարմինն արձանագրել է «Առաջին ալիքի» խախտումներն արցախցիների հանդեպ
29 августа 202429 авг 2024
2 мин