Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ծեծի են ենթարկել պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի հրամանատարին

Oգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզում ծեծի է ենթարկել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, գրում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Սահակյանը, ըստ կայքի, եղել է արձակուրդդում և հանգստացել է Սևանի լողափերից մեկում։

«Նա նկատել է, որ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում։ Սահակյանը հորդորել է նրանց դադարեցնել նման անհարգալից պահվածքը, բայց հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան։ Սահակյանը կոտրվածք է ստացել ու տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը»,- հավելել է կայքը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, Սահակյանին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, եզրափակել է կայքը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում