Մասնագետը նշել է այն մթերքները, որոնք չի կարելի տաքացնել միկրոալիքային վառարանում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքերով նախ և առաջ չի կարելի տաքացնել ջրի բարձր պարունակությամբ մթերքները, ինչպիսիք են լոլիկը, խաղողը, հավի լյարդը։ «Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով աճում է մթերքի ներսում ճնշումն ու ծավալը, խախտվում է կեղևի ամբողջականությունն ու տեղի է ունենում պայթյուն»: Չի կարելի տաքացնել նաև հաստ կեղևածածկ ունեցող մթերքները, նրբերշիկ, լոլիկ, եփած և հում ձու։ Սրանք բոլորը բարձրացնում է այրվածքներ ստանալու, տեխնիկայի վնասվելու վտանգը։ Միկրոալիքային վառարանում խորհուրդ չի տրվում տաքացնել նաև հացահատիկային շիլաներ, մյուսլիներ, հատապտուղներ, ցանկացած տեսակի կծու բիբար ու կանաչիներ։ Սա հանգեցնում է օգտակար նյութերի կորստի, օրինակ հատապտուղներում քայքայվում է վիտամին C-ն, կամ նույնիսկ կարող է նպաստել վնասակար միացությունների ստեղծմանը։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Մթերքներ, որոնք չի կարելի տաքացնել միկրոալիքային վառարանում
26 августа 202426 авг 2024
3
~1 мин