Ուկրաինական զորքերը «Կովկաս» նավահանգստում հարձակվել են երկաթուղային լաստանավի վրա, այն խորտակվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբին։ «Կովկաս նավահանգստում հարձակման է ենթարկվել երկաթուղային լաստանավը՝ վառելիքով բեռնված, որի հետևանքով այն խորտակվել է։ Բուն նավահանգստի տարածքում հրդեհի օջախներ չկան»,- ասվում է հրապարակման մեջ։ Տրանսպորտի նախարարությունը նշել է, որ իրավիճակը վերահսկվում է արտակարգ և անվտանգության ծառայությունների կողմից, և նավահանգստի աշխատակիցները տարհանվել են պարագծից դուրս։ Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Ուկրաինայի զինված ուժերը «Կովկաս» նավահանգստում հարձակվել են երկաթուղային լաստանավի վրա
23 августа 202423 авг 2024
2
~1 мин