ՄԱԳԱՏԷ-ն տվյալներ է ստացել Կուրսկի ատոմակայանի տարածքում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի մնացորդների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Այդ պատճառով Ռաֆայել Գրոսսինն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն-խմբ․) հաստատել է իր մտադրությունը՝ հաջորդ շաբաթ նախատեսվող այցի ժամանակ անձամբ տեղում գնահատել իրավիճակը»,- ասվում է հայտարարության մեջ: Գործակալությունը նաև ընդգծել է, որ ատոմակայանների շուրջ ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում միջուկային անվտանգության տեսանկյունից։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
ՄԱԳԱՏԷ-ն ՌԴ-ից տվյալներ է ստացել Կուրսկի ատոմակայանում ԱԹՍ-ի մնացորդների վերաբերյալ
23 августа 202423 авг 2024
1
~1 мин