Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29-ին, թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանի COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։ Նա նշել է, որ ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը COP29-ին։ «Մենք ակնկալում ենք, որ այս թիվը կավելանա նաև Հայաստանի մասնակցությամբ»,- ընդգծել է նա։ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ը կանխատեսել էր ակտիվիստների դժգոհությունը՝ կապված ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու հետ։ Դեկտեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում