Հայաստանում «Արևմտյան Նեղոսի» վարակման 58 դեպք է հայտնաբերվել, օգոստոսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ Նա նշեց, որ հոսպիտալացված է բուժառուներից 41-ը․ նրանց վիճակը միջին ծանրության է։ Աթոյանի խոսքով՝ 4-ի վիճակն ավելի ծանր է գնահատվում, այս պահին ծայրահեղ ծանր հիվանդ չկա։ Աթոյանը տեղեկացրեց, որ հիվանդությամբ վարակվելու դեպքեր են գրանցվել Եվրոպայում և ԱՄՆ-ում․ «Հարևան երկրներում չեն հայտնաբերվել, սակայն հայտնաբերվել են Ռուսաստանում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Արևելյան Եվրոպայում»,- նշեց նա։ Ի՞նչ է Արևմտյան Նեղոսի տենդը Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից, բնական ռեզերվուարը թռչուններն են, պարզաբանեց ՀՎԿԱԿ տնօրենը։ Նա ընդգծեց, որ հիվանդությունը չի փոխանցվում մարդուց մարդուն և պատվաստանյութ կամ դեղամիջոց չկա, իրականացնում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի լավացմանը և բժշկական հսկողությանը։ «80% դեպքերու
Արևմտյան Նեղոսի տենդ․ ինչպիսի՞ն է համաճարակային իրավիճակը Հայաստանում
21 августа 202421 авг 2024
3 мин