Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի արևելյան Բեքաա հովտում գտնվող «Հեզբոլլահի» զինամթերքի պահեստին, հայտնում է Reuters-ը։ Հրատարակությունը նշում է, որ հարվածների հետևանքով զոհեր չկան։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 8 անձ է վիրավորվել, որոնցից 6-ը Լիբանանի քաղաքացիներ են, 2-ը՝ սիրիացի երեխաներ: Ըստ Reuters-ի տվյալների՝ Իսրայելի հետ բախումների սկզբից ի վեր Լիբանանում զոհվել է մոտ 622 մարդ, այդ թվում՝ 416 «Հեզբոլլահի» մարտիկ և 132 խաղաղ բնակիչ։ Օգոստոսի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են շիական «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության գումարտակի հրամանատարին։ 2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարա
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերի ուղղությամբ
20 августа 202420 авг 2024
1 мин