Ռուսական «Գազպրոմ» և ադրբեջանական SOCAR ընկերությունները պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական գործընկերությունը տարբեր ոլորտներում, հայտնում է «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունը։ «Գազպրոմ» ՓԲԸ-ի կառավարման կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ «Գազպրոմի» և SOCAR-ի փոխշահավետ գործընկերությունը դինամիկ զարգանում է։ «Խոսքը, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» նախագծի և այս տարվա սեպտեմբերին համապարփակ գիտատեխնիկական համագործակցության ծրագրի ստորագրման մասին է»,- Բաքվում հայտարարել է Միլլերը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով գտնվում էր Ադրբեջանում։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
«Գազպրոմը» և SOCAR-ը պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական գործընկերությունը
20 августа 202420 авг 2024
3
~1 мин