ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ցավոք, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, ապա Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- Բաքվում «Առաջին ալիքի» հարցին ի պատասխան՝ նշել է Լավրովը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն կողմ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը»։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է։ «Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է վերջնականապես և ամբողջությամբ լուծվեն»,- ասել է նա: Լավ
Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին պայմանավորվածությունները․ Լավրով
20 августа 202420 авг 2024
1 мин