Найти тему
Հայաստանն այսօր

ՊՆ-ն հերքել է հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈւ-ի կողմից կրակ բացելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:

Օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հերքել էր հայկական կողմից կրակ բացելու վերաբերյալ ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում