Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մ8 աղջիկների արագ շախմատի ԵԱ․ Սոֆիա Բաղրամյանը բրոնզե մեդալ է նվաճել

Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնությանը Սոֆիա Բաղրամյանը բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Բաղրամյանն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, հավելել են ֆեդերացիայից։ Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունն անցկացվում է օգոստոսի 17-20-ը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Մրցաշարին մասնակցում են Հայաստանի 19 ներկայացուցիչներ: Օգոստոս 18-ին շախմատիստ Ալեքս Սահակյանը դարձել էր Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնությանը Սոֆիա Բաղրամյանը բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Բաղրամյանն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, հավելել են ֆեդերացիայից։

Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունն անցկացվում է օգոստոսի 17-20-ը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Մրցաշարին մասնակցում են Հայաստանի 19 ներկայացուցիչներ:

Օգոստոս 18-ին շախմատիստ Ալեքս Սահակյանը դարձել էր Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում