Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել, տեղեկացնում է Mash-ը։
Mash-ի փոխանցմամբ՝ հայտնաբերվել է տեբուկոնազոլ պեստիցիդը, որը քայքայում է էնդոկրին համակարգը և արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում։ Հատապտուղները պետք է վաճառվեին մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում։
Ըստ աղնյուրի՝ թունաքիմիկատներ են հայտնաբերվել չորս տոննա խմբաքանակում, որն ընտրվել է օգոստոսի 21-ին՝ ստուգման համար։
«Ստուգվել է տրիֆլոքսիստրոբին պեստիցիդի և տեբուկոնազոլի քանակությունը։ Առաջինն ազդում է վերարտադրողականության վրա, իսկ երկրորդը մարդու համար վտանգավոր նյութերի երկրորդ դասին է պատկանում։ Այն քայքայում է էնդոկրին համակարգը։ Արդյունքում՝ հայտնաբերվել է 0,152 մգ/կգ տեբուկոնազոլ։ Դրա ցուցանիշը չի նորմավորվում, բայց առկայությունն արտադրանքում արդեն համարվում է ոչ անվտանգ»,- գրում է Mash-ը։
Նշվում է նաև, օգոստոսի 16-ին ստուգել են Հայասանից ներկրված ելակի այլ խմբաքանակ, որում գերազանցել է բուպիրիմատ պեստիցիդ