Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել օրենքի խախտումներով, լրագրողներին հայտնել է Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Պաշտպանը մանրասնել է, որ Թովմասյանին մեղադրանք են առաջադրել օպերատիվ անանուն տեղեկությունների հիման վրա, ինչն արգելված է։ Պաշտպանը տեղեկացրել է, որ օգոստոսի 28-ի դատական նիստին բացարկի միջնորդություն է հայտնել գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ «Բացարկի հիմքերից մեկը թաքնված օրակարգերն են»,- հավելել է պաշտպանը՝ անդրադառնալով 168․am-ի տեղեկություններին՝ ըստ որի՝ «ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է Թովմասյանի գործի՝ իր համար ցանկալի լուծումը ստանալ Տաթևիկ Գրիգորյանին պաշտոնի առաջարկ անելով»։ Օգոստոսի 9-ին դատախազի գլխավոր խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Թովմասյանը մեղադրվում է 2003 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, առավելագույն պատիժնն ազատազր
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել օրենքի խախտումներով․ պաշտպան
28 августа 202428 авг 2024
1
1 мин