Սևանա լճի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքը պետական բյուջեի վրա արժեցել է գրեթե 15 մլն դրամ (40 հազար ԱՄՆ դոլար), գրել է «Ժողովուրդ»-ը։ Ըստ թերթի՝ վարչապետի աշխատակազմի և «Էլյա Ավագյան» ԱՁ-ի միջև կնքվել է ծառայությունների մատուցման 2 պայմանագիր։ Օգոստոսի 24-25-ը 1-ին պայմանագրով ծախսվել է 9 մլն 604 հազար դրամ, 2-րդ պայմանագրով՝ 5 մլն 34 հազար դրամ։ Առաջին պայմանագրով նախատեսված է եղել 6 (3×3) վրանի վարձույթ՝ 5 տարբեր կետերում, 36 բիոզուգարանի վարձույթ՝ 6 տարբեր կետերում, 200 վերնաշապիկի, 100 ուսապարկի, 110 անձրևապաշտպանի վարձույթ, հայտնել է թերթը։ Ըստ լրատվականի՝ պայմանագրով գումար է հատկացվել նաև ցուցանակների տպագրության, դեկորատիվ շղթայված լույսերի ապահովման (600մ), գեներատորի վարձույթի (30 կվտ) և վառելիքի ապահովման, տանձանման 70 պուֆերի (փափկաթոռների) վարձույթի, տրանսպորտային և պահնորդական ծառայությունների, ներառյալ՝ սպասարկող անձնակազմի և բանվորական ուժի համար: Երկրորդ պայմանագիրը, որի արժեքը կազմել է 5 մլն 34 հազար դրամ, նախատեսված է եղել 100 անձի սնունդ մատուցելու սպ
Սևանի շուրջ երկօրյա հեծանվավազքն արժեցել է մոտ 40 հազար դոլար. ԶԼՄ
28 августа 202428 авг 2024
1
1 мин