Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում թողարկվել է Barbie ապրանքանիշի հեռախոս, որի նպատակն, ըստ այն ստեղծողների, սմարթֆոններից կախվածությունը նվազեցնելն է, գրում է BBC-ն։ Սմարթֆոնի հեղիակները նշել են, որ այդպիսով կփորձեն օգնել երիտասարդներին հանգստանալ իրենց հեռախոսներից։
Այն վարդագույն և շատ պարզ սարք է, չունի առջևի տեսախցիկի, ունի միայն մեկ խաղ և շատ սահմանափակ ինտերնետ հասանելիություն։ Հեղինակների խոսքով՝ հեռախոսը նրանց համար է, ովքեր ցանկանում են, որ թվային ազդեցությունը հնարավորինս քիչ լինի իրենց կյանքի վրա։ «Բայց երեխաների, դեռահասների ծնողներն ու ակտիվիստներն ավելի խիստ քայլերի կոչեր են անում։ Նրանք կոչ են անում սահմանափակել սմարթֆոնների վրա անցկացրած ժամանակը կամ նույնիսկ ամբողջությամբ արգելել այդ սարքերը։ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Միացյալ Թագավորությունում այդ ուղղությամբ քայլեր են իրականացվում։ Օրինակ՝ Միացյալ Թագավորությունում ամենահայտնի վճարովի դպրոցը՝ «Էթոն քոլեջն» իր որոշ ուսանողների տրամադրում է «սովորական» հեռախոսներ, որոնցով միայն կարող են ուղարկել և ստանալ տեքստային հաղորդագրո