Դիլիջանում օգոստոսի 26-ին մեկնարկած արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրության առաջ է կանգնեցրել դեսպաններին, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անլով իր աղբյուրին։ Ըստ թերթի՝ Փաշինյանը նախ ներկայացրել է աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների իր տեսլականը և Հայաստանին սպասվող մարտահրավերները։ Վարչապետն ուղիղ տեքստով ասել է, որ բարդ փուլ է սպասվում, Հայաստանի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, հետևաբար երբեմն ոչ ստանդարտ լուծումների են գնալու։ Փաշինյանը նաև շեշտել է, որ նրանք, ովքեր հավատավոր զինվորի պես չեն կատարի քաղաքական իշխանության հրահանգները և չեն առաջնորդվի իրենց որդեգրած քաղաքականությամբ, կարող են դիմում գրել և հեռանալ, գրել է թերթը։ Լրատվականի աղբյուրը չի բացառել, որ առաջիկայում որոշ դեսպանների փոփոխություն լինի, ոմանք ինքնակամ կհեռանան, ոմանց Փաշինյանը կփոխի։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Փաշինյանն ընտրության առաջ է կանգնեցրել տարբեր երկրներում ՀՀ դեսպաններին․ ԶԼՄ
28 августа 202428 авг 2024
3
~1 мин