Դատարանը 1 ամսով երկարաձգել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը, հայտնել է Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Դատարանը մասնակի բավարարել է Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգել է մեկ ամսով և վերացրել է ազգականներին տեսակցելու արգելքը»,- գրել է փաստաբանը։
Հունիսի 15-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ Վարդանյանը և 2 կին։ Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով վեց քրեական գործ էր հարուցել։ Ըստ գործերի՝ Վարդանյանը քաղաքացիներին հարկադրել է մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին (ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով): Հունիսի 16-ին դատարանը բավարարել էր Վարդանյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ «Ազգային ճակատը» հայտնել էր, որ դատարանը երկամսյա կալանավորման որոշումներ է կայացրել նաև ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի և Լևոն Սաֆարյանի վերաբերյալ։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Դատարանը երկարաձգել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը
14 августа 202414 авг 2024
~1 мин