ՀՀ ավելի քան 100 քաղաքացի տուժել է խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքերից, ինչի մասին ահազանգել է Քննչական կոմիտեին։ ՔԿ-ն քաղաքացիներին զգուշացրել է զգուշանալ արտերկրում իրենց հարազատների հետ պատահած իբր վթարների մասին հաղորդող անծանոթ անձանց զանգերից։ «Վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչներից անդադար ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։ Մասնավորապես, անհայտ անձինք զանգահարում են տարբեր քաղաքացիների և տեղեկացնում, թե իբր այլ երկրում գտնվող իրենց հարազատը դարձել է ավտոպատահարի պատճառ, և տուժողի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցել։ Դրանից հետո ինչ-որ մարդիկ այցելում են տվյալ քաղաքացիների բնակարաններ և, օգտվելով վերջիններիս հուզական վիճակից, նրանցից խաբեությամբ վերցնում են տարբեր չափերի, ընդհուպ առանձնապես խոշոր չափերի գումարներ ու հափշտակում դրանք»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Ներկայացված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության բաժիններում նախաձեռն