Հայազգի Կարեն Խաչանովը, որը ներկայացնում է Ռուսաստանը, դուրս է եկել Ցինցինատիի (ԱՄՆ) մրցաշարի երկրորդ շրջան, տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից։
Խաչանովը մրցաշարի առաջին շրջանում 6:0, 6:3 հաշվով հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին:
Հանդիպումը տևել է 1 ժամ 5 րոպե:
Ցինցինատիի (ԱՄՆ) մրցաշարի որակավորման փուլի կիսաեզրափակչում օգոստոսի 12-ին ՀՀ դրոշի ներքո իր առաջին հաղթանակն էր տարել Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում