Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հերացի փողոցում ավտովթարից տուժած 9 քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանում՝ Հերացի փողոցում, օգոստոսի 11-ին տեղի ունեցած վթարից տուժած 9 քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության»,- հավելել են ՆԳՆ-ից։

ՆԳՆ-ն օգոստոսի 11-ի հայտնել էր, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ավելի ուշ ԱՆ-ն տեղեկացրել էր, որ հոսպիտալացվել է 18 քաղաքացի, որոնցից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության։ Քննչական կոմիտեն վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում