Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ըմբիշ Արսեն Հարությունյանն Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում է

Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումների 1/8 եզրափակչում 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը մրցեց Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Գիլերմո Բրավոյի հետ:
Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց 13։3 հաշվով և պայքարը շարունակում է քառորդ եզրափակչում։ 
Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Նույն օրը 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ 
Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սլավիկ Գալստյանը 4։10 հաշվով պարտվել էրԻրանի մարզիկ Սայեդ Էսմայելիին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումների 1/8 եզրափակչում 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը մրցեց Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Գիլերմո Բրավոյի հետ:

Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց 13։3 հաշվով և պայքարը շարունակում է քառորդ եզրափակչում։ 

Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում
պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Նույն օրը 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ 

Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սլավիկ Գալստյանը 4։10 հաշվով
պարտվել էրԻրանի մարզիկ Սայեդ Էսմայելիին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում